Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից. Վահագն Խաչատուրյան

Հոկտեմբեր 05,2025 20:29

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը 

Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության արժեհամակարգի ստեղծումը։

Մեր երեխաների, ասել է թե՝ հանրության կորիզի քաղաքացիական գիտակցությունը, պետականության հանդեպ հարգանքը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը մեծապես կախված են հենց ձեզնից։
Կարելի է ասել՝ ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան։

Լիովին գիտակցում եմ նաև ձեր առաքելության դժվարությունները։ Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից։

Ձեր ուժն ու համբերությունը հենց այստեղ է արժևորվում․ կարողանալ հավատարիմ մնալ կրթությանը, պահպանել արժանապատվությունը և շարունակել սերունդներին փոխանցել այն, ինչի վրա կառուցվում է մեր երկրի ապագան։

Սիրելի՛ ուսուցիչներ,
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ նվիրումի ու տոկունության համար։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն։

Թող ձեր աշխատանքը պսակվի հաջողությամբ, իսկ ձեր սաները դառնան գիտակից, ազատամիտ ու արժանապատիվ քաղաքացիներ՝ ամրապնդելով մեր պետականության հիմքերը։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031