Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ պատրաստ ենք ընդունել և սովորել այն, ինչը երբեմն թվում է անսպասելի, անտրամաբանական, աբստրակտ և անհասանելի. Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսն էր

Հոկտեմբեր 06,2025 17:57

Հոկտեմբերի 4-ին Մատենադարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը։ Միջոցառումը միավորեց հարյուրից ավելի ունկնդիրների՝ լսելու արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, ով հանդես եկավ իր «Tempi Moderni» («Արդի ժամանակներ») խորագրով բանախոսությամբ։

Բանախոսը Հայաստան էր ժամանել հիմնադրամի բարեկամ Վիգեն Ավետիսի հրավերով։ Նա նախկինում ևս մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կայացած հանդիպումներին` որպես բանախոս։

Իսկ հոկտեմբերի 6-ին, պայմանավորված բանախոսության հետաքրքիր բովանդակությամբ և դրական արձագանքով, Ֆրանչեսկոն իր բանախոսությունը կրկնեց՝ այս անգամ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շուրջ 170 ուսանողների և դասախոսների համար։

Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյի` փիլիսոփայական խորությամբ ելույթում նշվում էր, որ մեր օրերում զարգացումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ պատրաստ ենք ընդունել և սովորել այն, ինչը երբեմն թվում է անսպասելի, անտրամաբանական, աբստրակտ և անհասանելի:

Նրա խոսքով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսությունը լիովին համընկնում է իր բանախոսության թեմայի՝ «Արդի Ժամանակներ»-ի բովանդակության հետ։ «Փրկությունն այսօր գիտելիքի և գիտության մեջ է: Եթե նախկինում մարդիկ գիտելիքը կուտակում էին և տանում իրենց հետ որպես բեռ, ապա այսօր այն ձեռք են բերում քայլ առ քայլ՝ համահունչ փոփոխությունների»- նշեց ֆրանչեսկոն:

Բանախոսությանը հաջորդեց ակտիվ հարցուպատասխանի փուլը։ Լսարանը հետաքրքրված էր ինչպես օրվա թեմայով, այնպես էլ բանախոսի` Հայաստանից ունեցած տպավորություններով։ Ֆրանչեսկոն անկեղծությամբ նշեց, որ սիրում է Հայաստանը, վերջին տարիներին հաճախ է այցելում և բարձր է գնահատում այստեղի մարդկանց ու մշակույթը:

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031