Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները պետք է արժանանան ուշադրության և դիմադրության. Ռոբերտ Ամստերդամ

Հոկտեմբեր 06,2025 23:00

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները, որոնք ուղղված են նրա առաջնորդներին ու հետևորդներին, պետք է արժանանան ուշադրության և դիմադրության։

Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իմանա այդ մասին։

Ահա 3 ցուցիչ, որ փաստում են դա․

1️⃣ Քաղաքական մոտիվներով մեղադրանքներ․ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ իրականացվում են գործեր ու քննություններ, որոնք անընդունելի են ցանկացած արդար դատական համակարգում։

2️⃣ Հանրային վարկաբեկում իշխանությունների կողմից․ կառավարության որոշ պաշտոնյաներ սկսել են քարոզարշավ՝ հանրության աչքում կասկածի տակ դնելու համար Եկեղեցու հեղինակությունը։

3️⃣ Կրոնի ազատության իրավունքի խախտում․ այս գործողությունները վտանգում են հավատացյալների հիմնարար իրավունքները և խախտում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական չափանիշները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031