Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով կստեղծվի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ եվրոպական ինտեգրման վարչություն:
Այս մասին տեղեկացանք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, ԱԳՆ-ի կառուցվածքում կատարվելիք մեկ այլ փոփոխություն վերաբերում է քաղաքական ծրագրավորման վարչությունը դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը միացնելուն: