Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, կալանավորվել է 1 ամիս ժամկետով. տեղեկացնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Ապիջան Սարգսյանը ստորագրություն է տվել չբացակայելու մասին: