Պաշտպանական կողմին մնացել է վերջին բողոքարկումը՝ Վճռաբեկ դատարան, եթե այստեղ էլ անփոփոխ թողնեն կամ բողոքը վարույթ չընդունեն, Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ դատավորի, կդադարեցվեն։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը, ըստ օրենքի, Սահմանադրական դատարանում ավարտվում է 2030 թվականին։ Եվ քանի որ իշխանությունն այս ընթացքում հիմնովին փոխել է Վճռաբեկ դատարանի կազմը, եւ այն այլեւս հլու-հնազանդ կատարում է իշխանական հրահանգները, 99 տոկոսով կարող ենք պնդել, որ դատավճիռը` ի վնաս Թովմասյանի, շուտով ուժի մեջ է մտնելու, եւ Նիկոլ Փաշինյանը հասնելու է իր երկարամյա երազանքին` լիազորությունները լրանալուց 5 տարի առաջ Թովմասյանին զրկելու են ՍԴ դատավորի կարգավիճակից, եւ ՍԴ-ն դառնալու է ամբողջությամբ Փաշինյանի սրտի դատարանը:
Հ. Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով իր պաշտպանյալի լիազորությունները դադարեցնելուն, նշեց․ «Սահմանադրական արգելք կա այդ առումով, որ չի կարող անձը լինել դատավոր, եթե կա ցանկացած տիպի ոչ արդարացման հիմքով դատական ակտ»։
Արդյոք տեսնո՞ւմ է միտում՝ ամեն գնով ամեն ինչ անելու, որպեսզի Հրայր Թովմասյանին հեռացնեն Սահմանադրական դատարանից։ «Ինձ թվում է՝ պրոցեսն ինքնին` 2019 թվականից սկսած, այդ նպատակն էր հետապնդում: Դա գալիս է 2019 թվականից՝ ցանկացած ճանապարհով միջամտել կամ խառնվել Սահմանադրական դատարանի գործունեությանը, այդ թվում՝ դատավորների հեռացմամբ։ Այս պրոցեսի առկայությունը պայմանավորել ենք իշխանության դիտավորությամբ՝ սահմանադրական կարգը տապալելու առիթով»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: