Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցում արձանագրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ

Հոկտեմբեր 07,2025 10:46

Սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձի հետ համատեղ հերթական մշտադիտարկման այցն են իրականացրել «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։

Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն:

ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031