«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այս ամենի հետ, նաեւ երազանքի փաստաթուղթ կարելի է համարել։ Այդ փաստաթուղթը ենթադրում է նաեւ Արցախի գոյությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին, թե իրենք լինեն իշխանության, կչեղարկե՞ն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, նա պատասխանեց․ «ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել փաստաթուղթ եւ հետո մեկ կամ վեց ամիս հետո չեղարկել, դա բավական դժվար է։ Պետք է պրոյեկտը մեծացնել, ցույց տալ ԱՄՆ հետաքրքրություն ավելի մեծ պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաեւ մեր շահերը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ «Թրամփի ուղու» նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանը, դա լինելու է ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Քոչարյանն ասաց․ «Մենք ունենք հազարից ավելի գրանցված ստեր, Փաշինյանն ուղղակի ստում է։ Դուք մտածում եք, որ այդ ճանապարհի վրա, որի հետեւում կանգնած է լինելու ԱՄՆ-ն, ՀՀ-ն ի վիճակի է լինելու ինչ-որ բան թելադրե՞լ, իրո՞ք, այդքան միամի՞տ ենք։ Ես, որպես 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդ, այդ փաստաթուղթը կարդալով, տեսնում եմ այդ ամենը։ Եվ ոչ թե այդ ամենը թաքցված է ստերի մեջ, սա ակնհայտ զռռում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ