Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը վերստին Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը

Հոկտեմբեր 07,2025 12:32

«Ազատություն». Բաքուն վերստին Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»։

Նա պատմական է որակել Վաշինգտոնում գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ TRIPP-ի համար կրկին կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը:

«TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքով անարգել հաղորդակցությունը, նույնպես կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031