Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը. Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 07,2025 13:37

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում հետևելու իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուների հետ, որոնք ներկայացրել են կատարված աշխատանքների ընթացքը և հետագա գործողությունների պլանը։ Նշվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված գրաֆիկի․ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման և ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031