Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական խաղաղություն ցանկացող պետությունը չի կարող գերիներ պահել որպես պատանդներ, խաղաղություն չի կարող լինել գերիների առկայությամբ. Գայանե Աբրահամյան

Հոկտեմբեր 07,2025 14:38

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր մեկնարկեց ԵԱՀԿ մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լիագումար համաժողովը, որին առաջին ելույթս նվիրված էր Ադրբեջանում պահվող հայ գերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ բռնի անհետացածների խնդրին։

Ակնկալելով, որ տասնյակից ավել ադրբեջանական իբրեւ ՀԿ-ները խոսելու են խաղաղությունից` ելույթիս վերջում շեշտեցի, որ իրական խաղաղություն ցանկացող պետությունը չի կարող գերիներ պահել որպես պատանդներ, խաղաղություն չի կարող լինել գերիների առկայությամբ։

Անասելի զավեշտալի է ադրբեջանական կազմակերպությունների որակը, երեւի հրատապ փորձել են գտնել իբրեւ ՀԿ-ների, բայց կան դեմքեր, որ անգամ ռուսերեն չեն կարողանում ելույթ ունենալ, չնայած հիմնական աշխատանքային լեզուն անգլերենն է, ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը հապշտապ անհասկանալի դեմքերի է ուղարկել համաժողովին, սա արդեն բավական խոսուն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031