«ՄԻԵԴ որոշումը հետեւյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011 թվականին, եւ 2011 թվականից մինչ այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ մահվան դեպքերը բացահայտելու համար։ Ավելին, ՄԻԵԴ բոլոր որոշումները՝ կապված Մարտի 1-ի հետ, ինձ համար առ ոչինչ են, որովհետեւ 2018 թվականից հետո պետությունն այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած վճռին, ըստ որի՝ 2008 թվականին ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։
Քոչարյանն ասաց, որ 2018 թվականից հետո ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի հետ կապված բոլոր գործերով Հայաստանը պարտվելու է, որովհետեւ չի պաշտպանվում, չի ներկայացնում ոչ մի տեղեկություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Եթե դուք կարդաք ՄԻԵԴ որոշումը, կտեսնեք, որ մեխը հետեւյալն է՝ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ, ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար։ Եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային»,- հավելեց Քոչարյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ