«Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված էր քրեական գործ, եւ Վանո Սիրադեղյանն ուղղակի փախել է Հայաստանից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս Հայաստանից հեռացավ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, կա՞ր պայմանավորվածություն։
«Դուք ինձ դժվար վիճակի մեջ եք դնում, որովհետեւ Վանո Սիրադեղյանը մահացել է։ Մի բան է խոսել Հայաստանից փախած մեկի մասին, որը կա ինչ-որ տեղ, այլ հարց է խոսել մահացած մարդու մասին։ Մեր մշակույթի մեջ ընդունված չէ, ասում են՝ մահացածների մասին կամ լավը, կամ ոչինչ։ Ես հիմա չեմ ուզում մահացած մարդու մասին ասել այն ամենը, ինչ գիտեմ»,- ասաց նա։
Քոչարյանը հավելեց․ «Հենց ես ասեմ այն, ինչ գիտեմ, ավելի վատ անկյան տակ եմ դիտվելու։ Ասելու են՝ մահացած մարդու մասին է խոսում։ Չեմ պատասխանելու այդ հարցին»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ