Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվում են իմ վրա 2-րդ անգամ կրակե՞լ․ հանրային կյանքից դուրս շպրտել, նշանակում է կյանքից զրկել»․ Վարդան Ղուկասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 07,2025 16:08

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, որի զրահապատ մեքենան այսօր ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները փորձել էին քարշակել, և որը քաղաքապետարանի կողմից որակվել էր որպես ճնշում ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ, այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։

«Ես չէի կարող քաղաքական հայտարարություն չանել, որովհետև Ազգային ժողովում թիվ 1 ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետի հնչեցրած խոսքը, թե քաղաքապետին հանրային և քաղաքական դաշտից պետք է դուրս շպրտել, ընդհուպ Վարդանիկ բառն է բերանից հանում, օգտագործում, ճիշտն ասած մենք դրան սպասում էինք և սպասում ենք այլ և այլ բաների։

Եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով՝ քաղաքային և հանրային դաշտից, գիտեք գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում, քաղաքականությունը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել, այսինքն ո՞ւր տանել էդ մարդուն, լուսի՞ն, թե՞ կյանքից զրկել։

Մենք իրավական խորհրդատվություն ենք արել Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարության շուրջ, և ես հիմա հայտարարություն եմ անում իրավական ոլորտին, հանրային դաշտից դուրս շպրտել, նշանակում է կյանքից զրկել։

Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ։ Մենք բանի տեղ չդրեցինք, ասացինք ՝ սովորական իր հերթական խոսակցությունն է, բայց հիմա, ինչ այս ամենը կատարվում է, չնայած մենք ինֆորմացիա ունենք, որ հրահանգը տրվել է և իրենց՝ Շիրակի մարզի և ոչ Շիրակի մարզի Ազգային ժողովի պատգամավորները ևս հայտարարություններով տարածում են, անձնական դաշտ են մտնում, քաղաքական դաշտ են մտնում, թե ճամպրուկները հավաքեք, էս արեք, էն արեք։

Մշտական թիրախավորում են ընդդիմական դաշտի Մարտուն Գրիգորյանին և մյուսներին, թե ես ընտրվել եմ իրենց կողմից։ Դիտավորյալ են անում, որ ես նրանց բան ասեմ, իրենք՝ իրենց, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքարի դեպքերը», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա անդրադարձավ նաև այսօրվա միջադեպին՝ բացարձակ սուտ որակելով ոստիկանության տարածած հայտարարությունը, թե կանոնները խախտել են, դրա համար են մեքենան կանգնեցրել։

«Ամեն խաչմերուկի վրա մի մեքենա էր կանգնած, ես որ առաջին մեքենան տեսա, ասի՝ տղերք, սրանք եկել են մեր հետևից, դրանից հետո երկրորդը, ասի, պատրաստվեք։

Ուրեմն չորս մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից ու ասում են՝ պատահականություն է։ Միանշանակ պատահականություն չէ, կարգադրություն է, հետո ամենազավեշտը նա է , որ ասում են՝ զրահապատ մեքենան պիտի տանենք ԳԱԻ։

Ի՞նչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնեն մեր ձեռքից, լավ, եթե մեքենան վերցնեն, դա ի՞նչ է նշանակում, պատրաստվում են երկրորդ անգամ կրակելո՞ւ։

2007 թվականին արեցիք, էդքան մարդիկ մահացան, ձեններդ դուրս չի գալիս, սուտ գցեցիք հանցագործ աշխարհ, էս կողմ, էն կողմ, ստից սարքեցիք, լավ էլ ստացվում է ձեր սցենարը»։

Գյումրու քաղաքապետն ասաց՝ կամ թող հայտարարեն, որ սա ժողովրդավարական երկիր է․օրենքը գերակա է, կամ ասեն միանձնյա կուսակցությունն է ղեկավարում երկիրը։ Ըստ նրա, այն ժամանակ քննադատում էին «Կոմունիստական կուսակցությանը» երկիրը միանձնյա ղեկավարելու համար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031