Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ եմ, որ երկրորդ նախագահն ու իր թիմը վերադարձել են տրամաբանության դաշտ»․ Մարգարիտ Եսայանը՝ իմպիչմենթի մասով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

Հոկտեմբեր 07,2025 16:17

«Շնորհակալ եմ, որ երկրորդ նախագահը կարեւորում է իմպիչմենթի թեման, քանի որ ամիսներ առաջ անլուրջ էին համարում։ Ուրախ եմ, որ վերադարձել են տրամաբանության դաշտ»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր կայացած ասուլիսում այդ առիթով արած հայտարարությանը։

Հիշեցնենք, ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանն իմպիչմենթը «անլուրջ թեմա» էր որակել։

Մարգարիտ Եսայանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը Հայաստանի համար սահմանադրական ճանապարհն է։ Բայց միաժամանակ, նաեւ գտնում է, որ դա պետք է անել միասնական ուժերով, ոչ թե ստորագրություններ տալով եւ ետ քաշվելով։

«Չեմ ուզում մտածել, որ հանրապետության երկրորդ նախագահը Վանգայի կամ Նոստրադամուսի դափնիներին է հավակնում, որ նման կանխատեսում է անում։ Տարօրինակ է, որ նման տոնայնությամբ նման պնդում է անում»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմանը, որ 2026-ի ընտրություններին խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելու են իր ղեկավարած դաշինքը եւ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Մեր ձեւով» ուժը։ Նա կարծում է, դա պարզապես Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն է ու առնվազն տարօրինակ է համարում, որ միանալով իմպիչմենթի գործընթացին՝ երկրորդ նախագահն այդ երկու քաղաքական թիմերի անուններն է տալիս։

Մարգարիտ Եսայանը նաեւ պնդեց՝ ՔՊ-ական 6-7 պատգամավորներ կան, որոնք միանալու են իմպիչմենթի գործընթացին, բայց անուններ դարձյալ չտվեց։ Վստահեցրեց՝ երբ ընդդիմությանը հաջողվի իրական հողի վրա անվստահության գործընթացը սկսել, այդ 6-7 հոգին եռապատկվել, քառապատկվելու են։

«Չի կարող լինել խաղաղություն մի պետության ներսում, որտեղ պատերազմ է ոչ միայն ներքաղաքական կյանքում, այլեւ արտաքին քաղաքական»,- նաեւ կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը։ Շարքը նա այսպես շարունակեց՝ չի կարող խաղաղություն լինել մի պետության համար, որտեղ իշխող ուժը կրճատում է բանակին տրամադրվող գումարները, պարտադիր զինվորական ծառայությունը 1,5 տարի է փորձում դարձնել, ասում է՝ բանակ պետք չի, սահմանապահ ուժերը կարող են վերահսկել, որտեղ բարձրաստիճան զինվորականները հետապնդվում, կալանավորվում են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031