Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի դատարանը կալանավորել է նախագահական նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին

Հոկտեմբեր 07,2025 16:24

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին, որի հետևանքով տուժել էր շուրջ 30 ոստիկան։ Այդ մասին ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն, ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Պաատա Մանջղալաձեն, և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեն մեղադրվում են ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները զավթելու և շրջափակելու փորձի, խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու և պետական ​​իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։

Նաև դատական գործընթաց է սպասվում հարձակման 13 մասնակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 6-ին: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ է անկարգությունների ևս երկու մասնակից։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել է, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահի նստավայրի ցանկապատերը և փորձել են ներխուժել շենք։ Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031