«Անկեղծ ասած՝ ժամանակ չեմ ունեցել դիտելու․․․»,- դատարանի մոտ, մինչ իր գործով դատական նիստի մեկնարկը, լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Լրագրողները հետաքրքրվել էին՝ այսօր ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսման առումով Սերժ Սարգսյանի դիրքորոշմամբ։ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսել էր, որ 2026-ի ընտրություններին խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելու են իր ղեկավարած դաշինքը եւ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Մեր ձեւով» ուժը։
Հարցին՝ եթե իմպիչմենթի գործընթացը չհաջողվի ՀՀԿ-ն կմասնակցի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մանավանդ, որ նախորդ՝ արտահերթ ընտրություններին էլ ՀՀԿ-ն դեմ էր, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դեռ ժամանակ կա եւ լրացուցիչ կհայտարարվի այդ մասին։
Սերժ Սարգսյանը նույնպես պնդեց՝ ԼՂՀ բանակցային գործընթացում Ալմա Աթիի համաձայնագիրը զրոյական դեր եւ նշանակություն է ունեցել եւ անգամ ադրբեջանցիներն այդ մասին չեն համարձակվել խոսել։ Եվ տարակուսեց՝ որ այն ժամանակվանից ամենը որոշված էր՝ ինչո՞ւ էր ԵԱՀԿ Մինսկի խումբ ստեղծվում, համանախագահ երկրների ղեկավարները ինչո՞ւ էին հինգ հայտարարություն անում եւ վերջապես, եթե հայկական կողմին ձեռնտու էին այդ բանակցությունները եւ մասնակցում էին, ադրբեջանական կողն ինչո՞ւ էր մասնակցում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային