Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստանը» Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է ՔՊ-ին իշխանազրկելու և համայնքային նոր իշխանություն ձևավորելու նպատակով

Հոկտեմբեր 07,2025 16:47

Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանն ու գոյությանը: Այն տապալվել է ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, լեգիտիմ չէ և պետք է հեռացվի պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերից: «Մայր Հայաստանը» Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար: Ելնելով վերը նշվածից՝ «Մայր Հայաստան» կուսակցությանը, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) գաղափարական և արմատական ընդդիմախոս, ընտրություններին մասնակցում է հետևյալ սկզբունքերով.

  1. «Մայր Հայաստանը» Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է ՔՊԿ-ին իշխանազրկելու և համայնքային նոր իշխանություն ձևավորելու նպատակով:
  2. «Մայր Հայաստանը» գործընկերային հարաբերություններ կհաստատի այն կուսակցությունների կամ դաշինքների հետ, որոնք կհայտարարեն, որ բացառում են ՔՊԿ-ի հետ համագործակցության ցանկացած տարբերակ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում: Այն քաղաքական միավորները, որոնք կփորձեն սպասարկել ՔՊԿ-ի արհեստական վերարտադրությանը, «Մայր Հայաստանի» հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ: Նրանք, ովքեր հստակ դիրքորոշում չեն հայտնի ՔՊԿ-ի վերաբերյալ և չեն պարտավորվի բացառել ՔՊԿ-ի հետ որևէ տարբերակով համագործակցելու հնարավորությունը, մեր կողմից կգնահատվեն որպես ՔՊԿ-ի դրածոներ և կարժանանան համապատասխան վերաբերմունքի:
  3. «Մայր Հայաստանը» Վաղարշապատում հավակնում է ամբողջական իշխանություն ձևավորելու քվեին, սակայն եթե ընտրության արդյունքները մեզ չտան ինքնուրույնաբար համայնքային իշխանություն ձևավորելու հնարավորություն, ապա մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ անցողիկ շեմը հաղթահարած հակաքպկական ընդդիմադիր ուժերի համախմբման և Վաղարշապատում նոր իշխանության ձևավորման համար: Ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությունը պետք է լինի ծրագրային ու գաղափարական տիրույթում՝ ի շահ համայնքի զարգացման ու վաղարշապատցու:
  4. ՔՊԿ-ին ընդդիմացող բոլոր ուժերը պետք է պարտավորվեն քարոզարշավի ընթացքում միմյանց չթիրախավորել և ընտրական գործընթացում հնարավոր կեղծիքների դեմ համագործակցաբար պայքարել, այդ թվում՝ ընտրատեղամասերում:
  5. Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պարտավոր են իրենց ամբողջ ներուժով պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ՔՊԿ-ական ոչ լեգիտիմ իշխանության պարագլխի ոտնձգություններից:

«Մայր Հայաստանը» կոչ է անում Վաղարշապատի ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր ներկայացող ուժերին նախքան քարոզչության մեկնարկը հանդես գալ համանման սկզբունքների հայտարարությամբ կամ միանալ մեր հայտարարությանը:

«Մայր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031