Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ .Civilnet

Հոկտեմբեր 07,2025 16:59

Civilnet. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։

Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն՝ հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։

«Քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը, որին այսօր ես տեսնում եմ, Վանեցյան Արթուրն է, և պատրաստ եմ իրեն օգնել, որ կայանա որպես քաղաքական գործիչ», – ասել է Բաբայանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031