Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ Վարդան Ղուկասյանը դարձել է քաղաքապետ, դուք գյումրեցիների տոնը չպիտի շնորհավորե՞ք, ամոթ ձեզ»․ Գյումրու քաղաքապետը՝ վարչապետին, ԱԺ նախագահին ու ՀՀ նախագահին

Հոկտեմբեր 07,2025 17:58

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոկտեմբերի 4-ին «Գյումրու օրը» չշնորհավորելու մասին։

«Նախ, qնքան ամոթ է, էնքան խայտառակ են, վարչապետը նմանատիպ մոտեցում ցուցաբերեր, որ քաղաքի տոնը գյումրեցիներին չշնորհավորեր, ի՞նչ ասեմ էդ մարդուն։

Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, որ Վարդան Ղուկասյանը դարձել է քաղաքապետ, դուք պիտի գյումրեցիներին չշնորհավորե՞ք։ Ասում ես՝ 15 հազար ձայն էլ ՔՊ-ն է հավաքել, դե դրանց գոնե շնորհավորեիր։

Այսինքն` դու էնպես տեղ գիտես, որտեղ ՔՊ-ական չկա՞, դու ապացուցում ես, հա՞, որ էստեղ կան ՔՊ-ականներ, նրանք են, որոնք պետական կառույցներում աշխատում են, իրենց աշխատանքի համար ամեն ինչ անում են։ Այսինքն` ժողովուրդը քո հետևից չի եկել, դրա համար չե՞ս շնորհավորում ժողովրդին։ Երևում է, ճանաչում ենք ժամ-ժամ, տեսնում ենք, հասկանում ենք, թե դուք ով եք։ Ճիշտն ասած՝ չգիտեինք, թե դու այդպիսին ես», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է իշխանությանը հունից հանել է այն փաստը, որ Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ էր նշվում տոնը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Իրենց հարցրու հնարավոր-մնարավորը, մի բան գիտեմ, որ ոչ վարչապետը, ոչ Ազգային ժողովի նախագահը, ոչ էլ Հայաստանի Հանրապետության նախագահը նմանատիպ ձևով մոտենալու իրավունք չունեն։ Ամոթ, ես ուղղակի ասում եմ՝ ամոթ ձեզ, էդքան բան»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031