Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել է Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը

Հոկտեմբեր 07,2025 19:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Ներկայացվել են մանրամասներ ռազմավարության նախագծի մշակման իրավական շրջանակի, հիմնական ոլորտային ուղղությունների, ռազմավարության իրականացման թիրախների, ընդհանուր և ոլորտային նպատակների, գործողությունների ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Ընդգծվել է, որ նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրության, արդյունաբերության, սպասարկման և այլ ուղղություններով:

Ակնկալվում է, որ ռազմավարությունը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, տնտեսության ռեսուրսախնայող ոլորտների կշռի ավելացմանը, կանաչ աշխատատեղերի թվի ավելացմանը, կանաչ հանրային ներդրումների և մասնավոր ներդրումների խրախուսմանը, արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը և այլն:

Ընդհանուր նպատակների և գործողությունների շրջանակում նշվել է տաքսոնոմիայի՝ կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի ու միջոցառումների դասակարգման համակարգի և կանաչ տնտեսությանն անցման մշտադիտարկման և գնահատման (չափման) մեխանիզմների ներդրումը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծով առաջարկվող ուղենիշների ու առաջնահերթությունների վերաբերյալ:

Քննարկման առարկա են եղել նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների կիրառությունը խրախուսող միջոցառումները, ներկայացվել են մանրամասներ միջնաժամկետ կարգավորումների շրջանակի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է, որ միջոցառումները լինեն թիրախային, նպաստեն ոլորտում իրականացվող քաղաքականությանը և հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031