Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս գիտեի՝ խելքը գլխին տղա է, ելավ, հրապարակային ցուցմունք տվեց»․ Վարդան Ղուկասյանը՝ Սարիկ Մինասյանի մասին

Հոկտեմբեր 07,2025 18:44

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր նկատմամբ կիրառվող ճնշումներին ու քրեական գործերին, ասաց, որ քննիչներն ու դատախազները կրակն են ընկել իշխանության ձեռքը։

Խոսելով  իր զրահապատ մեքենան ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քարշակելու փորձի մասին, ասաց․ «Քանի գլուխ ունեին պարեկային ծառայության աշխատակիցները, որ էդպիսի բան անեն, քաղաքապետը էդքան թույլ օղակ է, հա՞։ Էստեղ հրապարակում եկեք, իրիկունը տեսք ինչ եզդաներ են տալիս, որտե՞ղ է ոստիկանությունը։

Այսինքն քաղաքապետը էնքան բան է, որ չորս մեքենաներով գան, ու իրենք հանձնարարական ստացած չլինեն, հա՞ իրենց նախարարի կողմից, սուտ է միանշանակ։ Սուտ է, թող գնան Գյուլնազ տատի հեքիաթները իրենց տներում պատմեն, մենք անգիր հասկանում ենք՝ սա որտեղից է գալիս։

Հանձնարարական են տվել, կատարում են, հետո մեջները մարդիկ կան, ասում են՝ ինչ անենք մենք, կրակն են ընկել սրանց ձեռքը և՝ քննչականը, և դատախազությունը, և մնացած, մնացածը»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին արված հայտարարություններին, ասաց, որ դրանք ապացուցելի են, կան նաև լրատվամիջոցների կողմից արված նկարահանումներ։

Անուն չտալով՝ անդրադարձ կատարեց նաև Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին, որն այս թեմայի շուրջ հանրային հեռուստաընկերությունում հրավիրված հարցազրույցի ժամանակ դիմել էր գլխավոր դատախազին, որպեսզի  Վարդան Ղուկասյանի հայտարարությունները ընտրակաշառքի բաժանման մասին ընդունի հաղորդում հանցագործության մասին ու ուսումնասիրի։

Վարդան Ղուկասյանը, որը լավ հարաբերություններ ունի Սարիկ Մինասյանի հետ, մի քանի օր առաջ գովել էր նրան՝ անվանելով շնորհքով անձ, այսօր ասաց․ «Ժողովրդին կաշառել են, ու սաղդ տեսել եք։

էն օրը մեկն էլ ելավ, ես էլ գիտեի՝ խելքը գլխին տղա է դա, ցուցմունք տվեց հրապարակային, սայթերի մեջ բոլորը գցված է, թե մարդիկ ինչ են խոսում, քրեական երկու գործ է հարուցվել։ Էդ ամեն ինչը բոլորը գիտեն, էնպես որ էսպես ճանապարհ չեն գնում։ Գոնե ընտրվելուց հետո լռվեք, մի խայտառակվեք։

Էսպես երկիր չեն կառուցում, հավատացեք, ոչ թե ես հիմա պաշտպանվում եմ, ամբողջ աշխարհում կա մի մեթոդ, թողնել ազատ, արդար ընտրություն։ Դա չեն թողնում, դրանից հետք էլ էսպես ռեպրեսիաներ են անում, դա ինչ է նշանակում, դրանից հետո էլ փակեք էդ կուսակցությունները, մի կուսակցություն բացեք կամ երկու, ու այս ամենը վերջանա, մենք էլ գիտենանք, թե որ երկրում ենք ապրում»։

Նա ժողովրդին հորդորեց դրամներով չծախել իր ապագան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031