Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բացառիկ օրինակելի գործընկերոջ համբավ ունի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև ողջ Եվրոպայի համար. Մաքսիմ Լոնգանգե

Հոկտեմբեր 08,2025 23:55

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության ընթացիկ ծրագրերը, ձեռքբերումներն ու ապագա ուղղությունները՝ բռնի տեղահանված անձանց աջակցության, սոցիալական աջակցության, գենդերային հավասարության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում։

🔻 Քննարկվել է «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ սոցիալական իրավունքների պաշտպանությունը բարձրացնելու և ճգնաժամային իրավիճակներին միջազգային չափանիշներին համահունչ արձագանք ապահովելու հարցում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բնակարանային քաղաքականության կատարելագործմանը, խոցելի խմբերի համար նոր աջակցության մեխանիզմների ներդրմանը և համագործակցության շարունակությանը։

Գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում անդրադարձ է կատարվել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի ներդրման ընթացքին, մասնագետների վերապատրաստման գործընթացին և միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություններին։

📌 Երեխաների պաշտպանության ոլորտում անդրադարձ է եղել ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության նոր համակարգի ներդրման գործընթացին և այդ ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հնարավոր աջակցության ուղիներին։

Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը բացառիկ օրինակելի գործընկերոջ համբավ ունի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև ողջ Եվրոպայի համար։

ℹ️ Հանդիպման ավարտին Թորոսյանն ու Լոնգանգեն փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ուղղված սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և միջազգային չափանիշներին համահունչ քաղաքականությունների խթանմանը։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031