Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ նույն Փաշինյանը ինչո՞ւ չի ասում, որ ադրբեջանցիները հասել են Ջերմուկ, Վերին Շորժա, մեր տարածքում առաջ են եկել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2025 10:19

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը` Արսեն Ղուկասյանին, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, կալանավորեցին մեկ ամիս ժամկետով:

Վերին Շորժայի դիրքերում պատերազմի ժամանակ անհետ կորած, ապա դին հայտնաբերած Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժ Ղազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով զոհվածների հարազատների նկատմամբ այս հետապնդումներին եւ իշխանությունների կեցվածքին, նկատեց. «Ես` որպես ծնող, շատ հարցեր ունեմ սրանց: Մինչեւ անցած տարի իմ տղայի գործը քննչական մարմինների սեղանին դրված էր: Այսքան ժամանակ է անցել. ո՞վ դատվեց, ո՞վ պատասխան տվեց` ոչ մեկը:

Քահանաներից ու բարեգործներից պրծան, հիմա անցել են անհետ կորած զինվորների ծնողների՞ն: Մինչեւ ո՞ւր են գնալու այսպես: Նեղվո՞ւմ են, որ պաշտպանության նախարարության մոտ ակցիա են անում, բա ի՞նչ անեն: Առողջ տղերք ենք տվել իրենց, պահել, մեծացրել ենք, առայսօր ո՛չ դիակ են տվել մեծ մասին, ո՛չ էլ հստակ բան են ասում, ամեն ինչ անհայտ է: Այ քեզ բան, այսօր նույնիսկ մի փոքր միջադեպի դեպքում տանում՝ մարդկանց դատում են, բա մարդն իր տղային պահել-մեծացրել է, տվել է բանակին, ու նման անորոշ վիճա՞կ: Ու դեռ անամոթաբար Փաշինյան կոչեցյալը հայտարարում է, թե ինչո՞ւ ենք մեր երեխաներին ուղարկել Ադրբեջանի տարածք:

Այդ նույն Փաշինյանն ինչո՞ւ չի խոսում սեպտեմբերյան մարտերի մասին, ինչո՞ւ չի ասում, որ ադրբեջանցիները հասել են Ջերմուկ, Վերին Շորժա, 6 կիլոմետրով, 4 կիլոմետրով, 2 կիլոմետրով ադրբեջանցիները մեր տարածքում առաջ են եկել: Ինչո՞ւ նահանջի հրաման չտվեց, որ գոնե տղաները հետ գային, հետո նախահարձակ ճանապարհով մեր դիրքերը հետ վերցնեին:

Պատկերացնո՞ւմ եք` իմ տղային ես մի կերպ, իմ ուժերով եմ գտել, ու հենց նրա ծննդյան օրը հուղարկավորությունն է եղել…. դա ինձ համար կրկնակի ցավ է, ոչ մեկին չեմ ցանկանա այդ ցավը: Պետությունն ինձ «նվեր արեց», իմ որդու ծննդյան օրը նրա թաղումն էր` նոյեմբերի 7-ին: Սարսափելի բան է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031