ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով բաց քննարկմանը ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության և անվտանգության գործընթացներում գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանը:
Ներկայացվեց ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը, որը միտված է խոցելի խմբերի կարիքների հասցեգրմանը, հատկապես հակամարտային և հետհակամարտային իրավիճակներում։
Մշտական ներկայացուցիչը շեշտեց միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտությունը՝ ուղղված հակամարտությունների կանխարգելման, հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացներում կանանց լիարժեք ներգրավմանը, ինչպես նաև հակամարտության գոտիներում և հումանիտար ճգնաժամերի պայմաններում նրանց պաշտպանությանը։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն