Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը փորձում է վերաձևել Գյումրիում ընտրության արդյունքները». «Մայր Հայաստան» խմբակցություն

Հոկտեմբեր 08,2025 12:38

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, անընդունելի է համարում ատելության քարոզը:

Այդ հարձակումները գնահատում ենք որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և արհամարհելու գյումրեցիների քվեն, որի ուղերձն ընդդիմադիր դաշտին՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն էր, և «Մայր Հայաստանը», հենց այդ ուղերձը հաշվի առնելով, նպաստեց նոր իշխանության ձևավորմանը:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շատ ծանր է տարել «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Գյումրու վերջին ընտրություններում ու փորձում է վերաձևել ընտրության արդյունքները:

Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի և նրան ներկայացնող ուժի նկատմամբ, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է առաջնահերթ լինի, այլ ոչ թե գործ ունենանք կամայական որոշումների ու հետապնդումների հետ:

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031