Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանիկ հասարակության» խոստումը նոր պարտքերո՞վ, թե՞ հարկերի բարձրացմամբ․ Աշոտ Ֆարսյանի մեկնաբանությունը. «Ա1+»

Հոկտեմբեր 08,2025 13:23

«Ա1+».Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն, որը շուտով կընդունվի նաև խորհրդարանում։ Ինչպե՞ս պետք է հասկանալ «երջանիկ և դիմակայուն հասարակություն» ձևակերպումը, արդյո՞ք 5,4 տոկոս տնտեսական աճը իրատեսական է, և ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում փակել բյուջեի պակասուրդը։ Այս և այլ հարցերին «Ա1+»-ի հետ զրույցում պատասխանել է տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման տնտեսական խմբի համակարգող Աշոտ Ֆարսյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ 2026-ի բյուջեն նախընտրական տրամաբանության մեջ է․ «Քանի որ ընտրական տարի է լինելու, ընտրություններից հետո կբարձրացնեն հարկման բազան», — նշեց նա։ Անդրադառնալով բյուջեի ուղերձին՝ Ֆարսյանը շեշտեց․

«Երջանիկ և դիմակայուն հասարակության ձևավորումը մեկ տարվա գործ չէ և բյուջեով չի որոշվում։ Երջանիկ հասարակությունը այն է, որը կապում է իր ապագան իր երկրի հետ, չի արտագաղթում և պատրաստ է սեփական ուժերով դիմակայել թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031