Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն: Մեր երկրում խափանման միջոց կալանքը որպես պատիժ է կիրառվում. փաստաբան

Հոկտեմբեր 08,2025 14:57

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրտաբանի հետ ունեցած խորհրդակցության արդյունքում արձանագրեցինք, որ Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 (!) ծանր հիվանդություն, որոնք Կառավարության N 825-Ն որոշմամբ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ։

Այլևս ճշմարտություն է, որ մեր երկրում խափանման միջոց նախատեսված կալանքը որպես պատիժ է կիրառվում իշխանությունների հանդեպ բողոք ունեցող ցանկացած մարդու հանդեպ. ու սա անկախ նրանից՝ զոհվածի թե անհայտ կորած մարդու հարազատ ես, թե՝ ծանր հիվանդություն ունես։

Մարդասպաններն ու գողերը կարող են ազատության մեջ մնալ, արդարացի բողոք ունեցողները պիտի կալանավորվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031