Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի կիրառմամբ իշխանության փոփոխության կամ որևէ խնդիր լուծելուն ուղղված կոչը չի կարող պաշտպանված լինել ժողովրդավարական պետությունում որպես կարծիքի արտահայտում. Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 08,2025 15:14

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Զենքի կիրառմամբ կամ զենքի կիրառման սպառնալիքով քաղաքական հարցեր, այդ թվում իշխանության փոփոխության կամ որևէ խնդիր լուծելուն կամ նման միջոցների գործադրման ուղղված կոչը չի կարող պաշտպանված լինել ժողովրդավարական պետությունում որպես կարծիքի արտահայտում:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի երկրորդ կետով հստակ է սահմանվում այդ սկզբունքը.

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031