Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր կլինի անապատում օդից ջուր հավաքել». հայտնի են քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հոկտեմբեր 08,2025 15:47

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան որոշել է 2025 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհել Սուսումու Կիտագավային, Ռիչարդ Ռոբսոնին և Օմար Յաղիին՝ «մետաղ-օրգանական կառուցվածքների մշակման համար» (ՄՕԿ)։

2025 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրները ստեղծել են մեծ տարածություններով մոլեկուլային կառուցվածքներ, որոնց միջով կարող են հոսել գազեր և այլ քիմիական նյութեր։

Այս մետաղ-օրգանական կառուցվածքները կարող են օգտագործվել անապատում օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազը կլանելու, թունավոր գազեր պահելու կամ քիմիական ռեակցիաներ կատալիզացնելու համար։

Կիտագավան, Ռոբսոնը և Յաղին ճարտարապետության նոր ձև են մշակել:

Նրանց կառուցվածքներում մետաղական իոնները գործում են որպես անկյունաքարեր, որոնք կապված են երկար օրգանական (ածխածնային) մոլեկուլներով։ Միասին մետաղական իոններն ու մոլեկուլները կազմակերպվում են՝ ձևավորելով բյուրեղներ, որոնք պարունակում են մեծ խոռոչներ։

Այս ծակոտկեն նյութերը կոչվում են մետաղ-օրգանական կառուցվածքներ։

ՄՕԿ-երում կառուցվածքային տարրերը փոփոխելով՝ քիմիկոսները կարող են դրանք որոշակի նյութեր կլանելու և պահելու համար օգտագործել։

Բացի այդ, մետաղ-օրգանական կառուցվածքները կարող են նաև նպաստել քիմիական ռեակցիաներին կամ էլեկտրաէներգիա հաղորդել:

«Մետաղաօրգանական կառուցվածքները հսկայական ներուժ ունեն՝ ստեղծելով նյութերի նոր հնարավորություններ, որոնք նախկինում աներևակայելի էին», – ասում է Հայներ Լինկեն՝ քիմիայի նոբելյան կոմիտեի նախագահը։

«Փախստականի ընտանիքում եմ մեծացել: Ծնողներս հազիվ էին կարդում կամ գրում», – հարցազրույցում ասում է Օմար Յաղին, արդեն իմանալով, որ իրեն Նոբելյան մրցանակ է շնորհվել:

«Տասը տարեկան էի, երբ մոլեկուլների մասին մի գիրք կարդացի: Այդ ժամանակ որոշեցի ուսումնասիրել խնդիրները՝ հիմնվելով մոլեկուլների գեղեցկության վրա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031