Մեծագույն ցավ ու ափսոսանք եմ ապրում, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, և այսօր՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամերին, գործադուլի և դասադուլի պատճառով, Գորիսի պետական քոլեջում խաթարված է ուսումնական գործընթացը։
Տեսնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար՝ իրենց իսկ մեղքով հարյուրավոր ուսանողների ոտնահարված իրավունքը, արտառոցություն չէ։
Այդ ամենից առաջ, սակայն, ինձ համար մեծագույն և անսակարկելի գաղափարն ուսանողների կրթական իրավունքի ապահովումն է, մանավանդ որ հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ մեզ հավատալով են սովորելու եկել Գորիսի պետական քոլեջ։
Ուստի և խնդրում–հորդորում եմ գործընկերներիս, իմ սիրելի ուսանողներին՝ հոկտեմբերի 8-ի այս ժամից, վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը, նաև առաջիկա շաբաթ օրը վերականգնել երեկվա բացթողածը։
Ձեր իրավունքն է՝ հետայսու նույնպես գործել սեփական խղճի մտոք։
Բայց այս պահին դասապրոցեսը վերսկսելու համար որևէ խոչընդոտ չկա։