Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն երբեք, որևէ ընտրություններում քաղաքացու ձայն չի գողացել». Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Հոկտեմբեր 08,2025 16:37

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն անհերքելի պարզ ճշմարտության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը օրենքի երկիր է, ինքնիշխան և, որ «դրսից մեր երկրի վրա մարդ բերելու» իր իմացած ձևերը վաղուց տեղ չունեն մեր երկրում:

Մյուս կողմից, Փարաքարի համայնքապետի սպանությունը շահարկելը, երկու ընտանիքների դժբախտությունը քաղաքական նպատակներով օգտագործելն ու սպանությունը գործող իշխանության հետ կապելն առնվազն անբարոյականություն է։

Որպես քաղհալածյալ ներկայացող Վարդան Ղուկասյանը ինքն իր, առավել եւս գյումրեցիների հետ պետք է ազնիվ լինի և հիշի, որ այն քրեական գործերը, որոնցով ինքն անցնում է, նախաձեռնվել է դեռ 2019 թվականին: Նույնը կարելի է ասել որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին վերաբերող վարույթների մասին: Վարդան Ղուկասյանը վստահաբար գիտի, որ որդու նկատմամբ վերջին վարույթը հարուցվել է շատ ավելի վաղ:

Ռուբեն Մխիթարյանին էլ թերևս տեղին է հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երբեք, որևէ ընտրություններում քաղաքացու ձայն չի գողացել, որ «Իմ հզոր համայնք»-ի նման նվիրի ուրիշներին:

«Մայր Հայաստան»- խմբակցությունը ևս սթափվելու կարիք ունի: Վարդան Ղուկասյանն ընտրված համայնքապետ չէ, այլ ձեր ու այլոց ավագանիների ընտրության հետևանքով է զբաղեցնում պաշտոնը:

Սա Գյումրու և գյումրեցու նկատմամբ ունեցած ձեր արհամարհական ուղիղ վերաբերմունքն է: Գյումրու ավագանու այս խմբակցությունը ճիշտ կանի հանգիստ սպասի իրենց համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու գործի քննության ավարտին:

Կաշառքով, վախեցնելով ձայներ գողանալը, պետականության հիմքերը սասանելը, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը սակարկելը, քաղաքացիներին հայհոյելը, սպառնալն ու ահաբեկելը մեր ձեռագիրը չէ:

Ի դեպ, Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջը Վարդան Ղուկասյանի անձնական կամ Հայաստանի կոմունիստական կուսակցության սեփական ֆեյսբուքյան էջը չէ։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031