factor. Ադրբեջանի քաղաքացիներին արդեն երեք օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մոսկվայի մարզի օդանավակայանից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի քաղաքացիները Բաքվից Մոսկվա են թռել և վայրէջք կատարել Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայանում։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ժամանելուց անմիջապես հետո իրեն և Ադրբեջանի երկու այլ քաղաքացիների առանց բացատրության ձերբակալել են օդանավակայանի աշխատակիցները և ուղեկցել տերմինալի երկրորդ հարկ։ Այնտեղ նրանց տեղավորել են բանտախուց հիշեցնող փակ սենյակում։
Սոցցանցերում տարածվող տեսանյութի հեղինակի խոսքով՝ ձերբակալվածներին սնունդ չեն տրամադրում։
Ժուկովսկի օդանավակայանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկը, Haqqin.az-ի հարցերին ի պատասխան, մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին:
Կարդացեք նաև
Նշվում է, որ աշխատակիցները հեռախոսում գտել են լուսանկարներ, որոնք նա արել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դրանից հետո նրան տարել են առանձին սենյակ, որտեղ ԱԴԾ ներկայացուցիչները մի շարք հարցեր են տվել․ «Ինչո՞ւ եք կռվել։ Ինչո՞ւ թշնամություն ունեք հայերի նկատմամբ։ Ի՞նչ զենքերից եք կրակել, գիտե՞ք կրակել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: