Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դերի և լիազորությունների վերաբերյալ՝ որպես անկախ և հավասարակշռող մարմին

Հոկտեմբեր 08,2025 18:02

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր հանդիպում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (Amcham) տնօրենների խորհրդի անդամների կողմից բարձրացված տնտեսական մրցակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել հանձնաժողովի դերի և լիազորությունների վերաբերյալ՝ որպես անկախ և հավասարակշռող մարմին, պետական գնումների գործընթացի, պետության կողմից բաժնեմասերի ձեռքբերման, տնտեսավարողներին արտոնությունների և պետական օժանդակությունների տրամադրման նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնելու առնչությամբ։

ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նշված ուղղություններով իրականացված աշխատանքները և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ հանձնաժողովը միշտ բաց է լավարկման առաջարկները քննարկելու համար և պատարաստակամ է խորացնել համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները բարձրացված հարցերի ուղղությամբ՝ գտնելու հանրային շահի պաշտպանության լավագույն լուծումներ։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031