Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշանբեում կհանդիպեն, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` օրակարգի գլխավոր կետը երկկողմ հարաբերություններն են:
«Բացի ավելի վաղ հայտարարված՝ Տաջիկստան այցի ծրագրից, նախատեսվում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը», — լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նույն օրը ավելի վաղ նման հանդիպման հնարավորության մասին տեղեկացրել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 7-ին Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։ Նախագահները նաև քննարկել էին երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։