Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 08,2025 22:50

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել՝ հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով իբրև ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացում, մինչդեռ, ձայնագրությունների խիստ մոնտաժված լինելը փաստվել է անգամ քրեական գործի նյութերով, որոնք մաս-մաս անգամ հրապարակել են պաշտպանները՝ հայտնելով, որ, օրինակ, «գյուլլելու» դրվագը վերաբերել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելուն։

Ավելին, կեղծ տվյալներ հրապարակելու հիմքով դատարանում քննվող գործի շրջանակներում պաշտպանները բարձրաձայնել էին նաև դատախազների բացարկման ենթակա լինելու հանգամանքը։ Բացարկի միջնորդություններն, իհարկե, մերժվել են, հանրային մեղադրողներն էլ դիրքորոշում են հայտնել, թե պաշտպանները կարող էին հաղորդում ներկայացնել, եթե գտնում են, թե կեղծված տեղեկություններ են տարածվել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյոք Բագրատ սրբազանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կամ դատախազների նկատմամբ ծառայողական քննություն նշանակվել է՝ հանրությանն աղավաղված տեղեկատվություն, այդ թվում՝ խիստ մոնտաժված ձայնագրություններ փոխանցելու, հանրությանը մոլորեցնելու համար, արդյո՞ք վերադաս դատախազը համապատասխան գրությամբ դիմել է ՔԿ-ին՝ գործը քննող քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։

Դատախազությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ կարգապահական վարույթ առկա չէ։  Հատկանշական է, որ ՔԿ որևէ քննիչի նկատմամբ ևս ծառայողական քննություն չի իրականացվել, ինչի մասին ավելի վաղ փաստել էին մեր հարցմանն ի պատասխան։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031