Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ. Տեր Եսայի. News.am

Հոկտեմբեր 08,2025 23:10

«Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար:  Մայր Տաճար կարող կարող  են այցելել  ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ»։ Այսպես NEWS.am–ի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը արձագանքեց սոցցանցերում տարածված քննադատություններին այն մասին, որ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ֆոնին ԱԺ նախագահն այցելել է Մայր Աթոռ և բակում հանդիպել որոշ հոգևորականների։

«ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել: Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել  ցուցադրական տեսարաններ»,–ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ալեն Սիմոնյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սելֆի արել քաղաքացիների հետ Այսօր Էջմիածնի հիմնադրման 2710-ամյակն է։

Այդ առիթով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Վաղարշապատ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031