Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը, որ Թրամփ է, երեք անգամ «կորիդոր» բառն է օգտագործել: Հիմա, ներողություն, մենք ի՞նչ ենք անում դրա հետ. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2025 10:07

Ալիեւը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

«Իհարկե, Ալիեւը պետք է ասի «միջանցք», դուք հավատում եք, որ պետք է չասի՞: Փաշինյանն ասում է, որ միջանցքի հարցը փակված է, հիմա էլ մոգոնել է, թե դա վերաբերում է Զանգելան, Հորադիզ հատվածին, ու որ երկար չասի, ասում է «Զանգեզուրի միջանցք»: Սա արդեն աբսուրդ է: Էնքան ծիծաղելի է այս ամենն արդեն: Ո՞նց կարող ենք փակել միջանցքի հարցը, եթե առավոտից երեկո բոլորն այդ թեմայով են խոսում: Թրամփը, որ Թրամփ է, երեք անգամ «կորիդոր» բառն է օգտագործել: Հիմա, ներողություն, մենք ի՞նչ ենք անում դրա հետ»,- ասում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Նա առաջարկում է չմեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները, եւ վերջ: Քանի որ նա իմիտացիաներով է զբաղված եւ չի ասում մեզ այն, ինչն ինքը պայմանավորվում է, այն, ինչ խոսել է այլ երկրներում: «Դու դիմացինիդ ասում ես՝ չօգտագործես այդ բառը, որովհետեւ այն կոնկրետ ջղաձգում է առաջացնում իմ երկրում, ու քեզ պատասխանում են. լավ է` ինչքան առաջանա, այնքան ավելի լավ»:

–  Օրերս Փաշինյանը բազմաթիվ երկրներ այցելեց՝ Մոսկվա, Ստրասբուրգ, Կոպենհագեն, շատ հանդիպումներ ունեցավ, ինչ-որ արդյունք տեսա՞ք այս շրջագայություններից:

– Ոչ, այս հարցազրույցի վերնագիրը պետք է լինի՝ ոչ: Մի սպասեք ոչ մի լավ բան: Պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է, բայց՝ նվաճված խաղաղությունը, ոչ թե հանձնվածը: Ու այդ նվաճված խաղաղությունը պետք է կարողանաս բետոնապատել, սրբագրել, ուժեղացնել: Օդի մեջ խաղաղություն ասելով չէ: Վաշինգտոնից եկավ, ասեց՝ այլեւս մենք խաղաղ ենք ապրում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031