Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում. նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 09,2025 10:59

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արսեն Ղուկասյանը, որը 44-օրյա պատերազմին կրկնակի հարված էր ստացել` եղբայրը զոհվեց, եղբոր որդին անհետ կորած է, ոչ միայն կալանավորվել է, այլ նրա նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում:

Այս ճնշումն առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նրան անազատության մեջ պահում են բազմաթիվ հիվանդությունների պայմաններում, ինչը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես խոշտանգում:

Երկրորդ, նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է և, օրինակ, պատգամավորները տեսակցելու ու նրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու հնարավորություն չունեն:

5 տարի մարդկանց «ֆռցրել» են, իրենց հարազատների հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տվել, քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չեն հանրայնացրել, քննչականը «դեռ աշխատում է», իսկ մարդկանց պարզապես խելագարության են հասցրել:

Ու քննիչների, դատախազների, դատավորների, քաղաքական պատասխանատուների բանտում հայտնվելու փոխարեն այնտեղ են հայտնվում արդարություն փնտրող քաղաքացիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031