Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ես անում, երբ չունես ժողովրդի աջակցությունը, բայց շատ ես ուզում մնալ քո աթոռին. Նինա Կարապետյանց

Հոկտեմբեր 09,2025 11:52

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ ես անում, երբ չունես ժողովրդի/սուվերենի աջակցությունը, բայց շատ ես ուզում նստած մնալ քո աթոռին:

Ճիշտ է՝ փնտրում ես քո վերարտադրությունը երաշխավորող մեկին (30 տարվա փորձած թան է):

Արդյոք քո վերարտադրվելու երաշխավորը քեզ աջակցում է քո սիրուն աչքե՞րի համար:

Ճիշտ պատասխանն է՝ ոչ, նա դա կանի միայն իր հետաքրքրությունները տվյալ երկրում առաջ տանելու համար։

Ի՞նչ հետաքրքրություններ ունեն մեր որոշ հարևաններ:

Ճիշտ է, Հայաստանի չգոյություն։

Ի՞նչ է պետք անել դրան հասնելու համար:

Ճիշտ եք, օրինակ՝ իմանալով հանդերձ, որ պատերազմ է սպասվում, լուծարել բանակային կորպուսներից մեկը, չանցկացնել գեներալիտետի լյուստրացիա և այլն, կամ օրինակ՝ պատերազմից հետո զրոյականացնել Հայրենիքի համար նահատակված Հերոսների սխրանքը, Հերոսի կերպարը փոխարինել կուշտ կերած, տակը չոր հարկատուի «հերոսական» կերպարով։

Էլ ի՞նչ է կարելի անել: Օրինակ՝ զոհվածի հարազատին մարդավարի ընդունելու, հետը խոսելու, բացատրելու փոխարեն տարիներով փողոցներում պահելուց հետո հասցնել կաթվածի կամ էմոցիոնալ էնպիսի վիճակի, որ հնարավորություն ունենանս տանես կալանքի…

Հաստատապես կարելի է մի բան ասել, որ հակառակորդ/թշնամի պետություններում

սիրում են ձեզ,

խոնարհվում են ձեր առաջ՝ իրենց նպատակներին հասնելու համար գործադրված ջանքերի համար,

հպարտանում են ձեզանով,

և վերջապես կանեն ամենը, որ դուք վերարտադրվեք,

որովհետև ձեր նմաններին փոխարինող չեն գտնի մեր երկրում…

Ցնծացեք, դուք իսկապես աննախադեպ եք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031