Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը

Հոկտեմբեր 09,2025 12:53

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-20:00-ն, Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր:

Միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը (Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031