«Արցախահայությունից խլել եք ամեն ինչ, արցախահայությունից խլել եք հայրենիքը, իրենց զավակներին, ոտնահարում եք իրենց իրավունքները: Ոչ մեկն իրավունք չունի արցախահայության տեղը որոշելու, իր իրավունքների հետ խաղալու: Ով կասկածի տակ է դնում արցախահայության վերադառնալու հույսն ու հավատը, նա հայ ժողովրդի առաջին թշնամին է» ,- կառավարության շենքի առաջ կայացած ցույցի ժամանակ ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը:
«Արցախը միշտ եղել է հպարտության առիթ, Արցախը միշտ եղել է հայկական, Արցախը լինելու է հայկական…Այսօր գուցե այդ հնարավորությունը չունենք, բայց դա առիթ չի տալիս ոչ մեկին՝ կասկածի տակ դնելու արցախահայության վերադարձի հարցը:
Արդեն Արցախի հարցը հայտնվել է երկրորդ պլանում, Արցախի մասին շատ քիչ են խոսում…Ներկա իշխանության պահվածքը հասկանալի է, ես ընդդիմադիր հայացքներ ունեցողների մասին եմ ասում, ընդդիմադիր ուժերի մասին եմ ասում՝ առանց Արցախի հարցի, ոչ մեկդ հաղթանակ չեք կարող տանել…Բոլորին կոչ եմ անում, հորդորում եմ՝ մի թաքնվեք, փողով մի վաճառվեք, փողն է ձեր բոլորի գլխին այս ցավը բերել, փողի զոհն ենք դարձել բոլորս, հայ մնալու համար ազգովի պետք է պայքար մղենք…Երեկ Արցախն ենք կորցրել, այսօր Սյունիքի մասին ենք խոսում: Արցախը չկորցնեիք, Սյունիքի հարցը չէր բարձրանա»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:
Կարդացեք նաև
Ցույցն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ