Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին

Հոկտեմբեր 09,2025 14:27

ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Խորհրդարանի նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է ԱԺ կայքում:

Նոյեմբերի 16-20-ը Ստամբուլում ԵԱՀԿ-ի աշխատանքներին կմասնակցեն ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

«Ա». Լուսանկարում՝ Միմար Սինանի (ըստ որոշ աղբյուրների՝ հայազգի ճարտարապետ) Սուլեյմանիե մզկիթն է Ստամբուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031