«Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել Եղեռնի հուշարձանի վերանորոգման հետ կապված: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես մեկ ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձ, նույնիսկ նախագծի գլխավոր ճարտարապետ է դարձել ընդամենը մի քանի օր առաջ, նախագծում եւ վերանորոգում է Եղեռնի հուշարձանը, որը պատմամշակութային արժեք է:
Ես ակնկալում էի, որ Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ կձեւավորվի փորձագետների մասնագիտական մեծ խումբ, մինչդեռ այժմ աշխատում է ընդամենը մեկ անձ: Նույնիսկ Սաշուր Քալաշյանն է դուրս եկել աշխատանքային խմբից»,- հրատապ հրավիրված ասուլիսում նշեց Եղեռնի հուշահամալիրի հեղինակ, ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր եւ հեղինակային իրավունքների իրավահաջորդ Անահիտ Թարխանյանը՝ իր մտահոգությունը հայտնելով «Հայնախագիծ» ԲԲԸ-ի նախագծով իրականացվող վտանգավոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ըստ մասնագետների, կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների:

A press conference will be held at the Museum of Armenian Modernism named after Arthur Tarkhanyan, dedicated to violations and professional concerns recorded during the ongoing works at the Armenian Genocide Memorial Complex
Նա ահազանգեց, որ 12 աստիճաններից քանդված է 4-ը, նաեւ լուսանկարներով ցույց տվեց, թե ինչպիսին է վիճակը: Հուշահամալիրի մույթերից ապամոնտաժվում են հսկա բազալտե քարերը։ Դրանք ստեղծվել են՝ համադրելով ժամանակակից և միջնադարյան ճարտարապետական լուծումները։ Քարերի արանքում տեղադրված արճիճներն ապահովում են ջրամեկուսացումը եւ կանխում բույսերի աճը մույթերի վրա, դրա փոխարեն առաջարկում են բարակ բազալտե սալիկներով մույթերի երեսապատում: Հավերժության տաճարի շուրջը փորվում է 3.5 մ խորությամբ եւ 2.5 մ լայնությամբ խրամատ, ինչը թուլացնում է հուշահամալիրի հիմքերը։ Դեպի Հավերժ կրակը տանող բազալտե բոլոր աստիճանները ապամոնտաժվում են` խափանելով ազատ մուտքը դեպի Հավերժ կրակ։ Աստիճանների ապամոնտաժման արդյունքում թուլանում են Հավերժության տաճարի հիմքերը։

A press conference will be held at the Museum of Armenian Modernism named after Arthur Tarkhanyan, dedicated to violations and professional concerns recorded during the ongoing works at the Armenian Genocide Memorial Complex
«Ժամանակին հայրս շատ մեծ կարեւորություն է դրել Եղեռնի հուշարձանի թեք մույթերի մեծ քարերով ձեւավորման մեջ… Եղեռնի հուշարձանի մեծածավալ քարերն իմաստավորված են եղել, ամեն մի քար հայրս դիտարկել է որպես հայ ժողովրդի ծանրացած, մեծածավալ վշտի խորհրդանիշ… Արթուր Թարխանյանը մեծ նշանակություն էր տալիս Եղեռնի հուշարձանի, նա ամեն օր հեղինակային հսկողություն էր իրականացնում…Այժմ պատրաստվում են մոտավորապես Արփա-Սեւան թունելի պես խրամատ փորել հուշարձանի շուրջ: Ես զգուշացնում եմ ժողովրդին՝ հաջորդ էտապն այդ հսկա խրամատի փորումն է…Ոչ փորձառու, բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքն այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի առաջ»,-ահազանգում է Անահիտ Թարխանյանը:
Կարդացեք նաև

A press conference will be held at the Museum of Armenian Modernism named after Arthur Tarkhanyan, dedicated to violations and professional concerns recorded during the ongoing works at the Armenian Genocide Memorial Complex
Նա փաստում է, որ հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներն ընթանում են առանց մասնագիտական հիմնավորվածության, առանց փորձագիտական եզրակացությունների եւ հանրային քննարկման, նաեւ օրենքի խախտմամբ։

A press conference will be held at the Museum of Armenian Modernism named after Arthur Tarkhanyan, dedicated to violations and professional concerns recorded during the ongoing works at the Armenian Genocide Memorial Complex
Տիկին Թարխանյանը եւ Արթուր Թարխանյանի անվան Հայկական Մոդեռնիզմի թանգարանում անցկացված մասնագիտական քննարկման մասնակիցները, որոնք կազմել են համապատասխան զեկույց, պահանջում են շտապ դադարեցնել հուշահամալիրում ընթացող աշխատանքները, վերանայել նախագիծը՝ հիմնվելով արդի գիտական հետազոտությունների վրա, նախագիծը քննարկման դնել մասնագիտական հանրության հետ, աշխատանքներում ներգրավել համապատասխան ոլորտի փորձառու մասնագետների։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ