«Ինձ երկար ժամանակ հարցնում էին, թե ինչո՞ւ քաղաքական կյանքում ավելի մեծ դերակատարում չեմ ստանձնում։ Հարցնում եւ հորդորում էին՝ քաղաքական ուղիղ մասնակցություն ու դերակատարում ստանձնել։ Ահա, եկավ այն ժամանակը, երբ դա իրականություն դարձավ։ Այլեւս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության եւ ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ եւ իմ թիմակիցների բոլոր ջանքերը»,- «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի ժամանակ ասաց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

The launch event of the political initiative “Wings of Unity” will take place at the Prime Hall venue. Yerevan, Armenia
Նրա խոսքով՝ «Միասնության թեւեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թեւ ու թիկունք լինենք, նայենք առաջ ու իրար վեր բարձրացնենք։ Այն նաեւ նշանակում է հայ ժողովրդի միասնություն եւ համերաշխություն աշխարհում՝ Հայաստանում եւ Սփյուռքում։ «Մեր խորհրդանիշը թեւավոր ցուլն է, որի թեւերին փարված են մեզ առաջնորդող 7 արժեքները, իսկ ցուլն ինքնին խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, հետեւողականություն, համառություն, համբերություն եւ հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ մենք շարժվելու ենք առաջ»,- նշեց Թաթոյանը։

The launch event of the political initiative “Wings of Unity” will take place at the Prime Hall venue. Yerevan, Armenia
Նա նշեց, որ այսօր մեզ պետք է կերտել այնպիսի իրականություն, որտեղ Հայաստանը նորից ճիշտ է, որտեղ մենք նորից իրավացի ենք։ Գլխավորը զարգացման ծրագրերի բացակայությունը չէ։ Այսօր բոլորն են առաջարկում ծրագրեր, բայց դրանք թողնում կիսատ։ «Բոլորը միտված են ընտրություններում հաղթելուն, մենք՝ հիմնախնդիրների լուծման։ Ուզում ենք պատմություն, որը մեզ կվերադարձնի ազգային արժանապատվությունն ու հպարտությունը, մեզ պետք է պատմություն հենց մեր մասին։ Այսօր հայաստանյան հասարակությունն ապրում է գոյաբանական ճգնաժամ, որն առավել խորացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո։ Գլխավոր հարցը դարձել է ոչ թե այն, թե ով կարող է ավելի լավ կառավարել մեր տնտեսությունը, այլ այն, թե ինչպես ապրել այսքան նվաստացումներով։ Մենք պատմության մեջ հերթական անգամ ստացանք գլխավոր դասը, որը, ցավոք, մինչ օրս բավարար չափով չենք յուրացրել։ Այն է՝ կարելի է լինել իրավացի, ճիշտ, համարձակ, սակայն պարտվել, եթե միասնական չենք։ Ի՞նչ է մեզ առաջարկվում, առաջարկվում է հետեւյալ բանաձեւը՝ պարտություն, համակերպվել, հանձնվել։ Մենք առաջարկում ենք քաղել դասեր եւ առաջնորդվել, համատեղ աշխատել, ջանքեր գործադրել, վերածնել ու վերականգնել բանաձեւով»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Թաթոյանի խոսքով՝ այսօրվա պարտությունը մեր պատմության ավարտը չէ, մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել։ Ինչպես կրկին դառնալ միասնական երկիր, մեզ պետք է համերաշխություն եւ միավորում պառակտումից հետո։ «Բոլորս ենք հարցնում՝ ինչո՞ւ մենք պետք է ապրենք այնպիսի երկրում, որտեղ ամեն ինչ պատերազմի, պարտության ու հանձնվելու մասին է։ Իրականում մենք կառուցելու ենք ու շարունակելու ենք կառուցել, ուրախանալու ենք, սկզբում փոքր, բայց հետո մեծ հաղթանակներով։ Այո, դժվար է լինելու, այո, սխալվել ենք, այո, մեր ուժերը ջլատվել են, բայց մենք կարող ենք քայլ առ քայլ կառուցել նոր կյանք»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ