Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ձգտում է ընդլայնել Ֆրանսիայից ուղիղ չվերթների ցանցը՝ ստեղծելով ավելի հարմար պայմաններ զբոսաշրջիկների, ներդրողների և գործարարների համար. Պապոյան

Հոկտեմբեր 09,2025 15:53

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է ֆրանսիական զբոսաշրջային խոշորագույն Manor ցանցի 30-րդ տարեկան համագումարին։ MANOR-ը միավորում է Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի 80 ընկերություն՝ ներկայացնելով 450 ֆիզիկական վաճառքի կետ և 2,5 միլիարդ եվրո տարեկան շրջանառություն։

🔹Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է միջոցառման անցկացումն Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը երկրի զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից։

💬 «Ֆրանսիան մեր զբոսաշրջիկների համար առաջնային ուղղություններից մեկն է։ Ձեր երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, գինու և խոհանոցի ավանդույթները, ինչպես նաև ձեր տասնամյակների փորձը զբոսաշրջության ոլորտում մշտապես ոգեշնչել են մեզ։ Մենք հավատում ենք, որ փոխադարձ զբոսաշրջային հոսքերի խթանումը՝ Հայաստանից դեպի Ֆրանսիա և հակառակը, կնպաստի մեր ժողովուրդների ավելի խորը փոխըմբռնմանը և երկուստեք տնտեսական աճին»։

🛫 Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև երկու երկրների միջև ավիացիոն կապերի զարգացման կարևորությանը՝ մատնանշելով Փարիզից, Լիոնից և Մարսելից դեպի Երևան արդեն իսկ գործող ուղիղ չվերթները։ Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել այդ ցանցը՝ ստեղծելով ավելի հարմար պայմաններ զբոսաշրջիկների, ներդրողների և գործարարների համար։

Եռօրյա այցի ընթացքում ֆրանսիացի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու ձևավորելու գործարար կապեր հայ գործընկերների հետ։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, GIE MANOR-ի նախագահ Գրեգորի Մավոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի մոտ 180 մասնագետներ, ինչպես նաև Air France, Transavia, Etihad, British Airways և այլ ավիաընկերությունների, Hertz, Europcar և այլ ավտոմեքենայի վարձույթ տրամադրող ընկերությունների, ինչպես նաև Expedia, Amadeus, Hotelbeds և այլ ամրագրման հարթակների ներկայացուցիչներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031