Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում այս գործող, բարձր որակի պետական ներդրումային հարթակը. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

Հոկտեմբեր 09,2025 16:14

ԱՆԻՖ պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ լուծարվում է ARFI (Armenia Financed) ներդրումային հարթակը, որը բացառապես առցանց գործող պետական ներդրումային համակարգ է։ Հարթակը ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։

Ի՞նչ է ARFI-ն.

ARFI-ն ոչ միայն առաջին ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն է Հայաստանում, այլև աշխարհում իր տեսակի մեջ եզակի նախաձեռնություն է, քանի որ նրա օպերատորը հենց պետությունն է։ Հարթակը ստեղծվել է լուծելու երկարամյա և բարդ մի խնդիր՝ ինչպես ապահովել սփյուռքից Հայաստան ուղղակի ներդրումների կայուն հոսք։

Այն մշակվել է ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի կողմից՝ շուրջ 4 տարվա ընթացքում, պետական մոտ 700 միլիոն դրամ ներդրումով։

Արդյունքում ստեղծվել է մի համակարգ, որի մասին երազում է յուրաքանչյուր նպատակաուղղված կառավարություն։

Հարթակի հնարավորություններից մի քանիսը․

  • Ներդրողների հեռակա նույնականացում,
  • Հեռակա կարգով հաշիվների բացում դեպոզիտարիայում,
  • Սփյուռքի ներդրողների համար Հայաստանի մասնավոր և պետական ակտիվներում մասնակցության հնարավորություն,
  • Լիովին թվայնացված և թափանցիկ ներդրումային միջավայր։

2024 թվականի ընթացքում նախատեսվում էր ներգրավել 3.9 միլիարդ ՀՀ դրամ ներդրումներ՝ հաստատված 13 նախագծերում, որոնք ընտրվել էին ավելի քան 300 հայտատուներից։ Մեր թիմի հեռանալուց հետո որևէ գործողություն չի իրականացվել։

Նախագծի գաղափարախոսությունը հիմնված էր այն համոզման վրա, որ սփյուռքը չպետք է դիտարկվի միայն որպես հայրենասիրական ռեսուրս, այլ որպես գործնական գործընկեր, որը պատրաստ է ներդրումներ կատարել, երբ կա վստահելի, թափանցիկ և ժամանակակից հարթակ։

Հարթակը արդեն գործում էր՝

  • ուներ ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա,
  • ավելի քան 400 գրանցված ներդրող։

Պարոն Փաշինյան, խնդրում ենք՝ ՀՀ քաղաքացիներին ներկայացնել պարզաբանում՝ ինչ նպատակով եք լուծարում այս գործող, բարձր որակի պետական ներդրումային հարթակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031