Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր։
Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին, երկու երկրների միջև ուղիղ չվերթի գործարկման հնարավորությանը։
Դեսպանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն