ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Դիտում էի՝ Հ1-ի հարցազրույցը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որտեղ Պետրոս Ղազարյանի «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին ի պատասխան տիկին Ղազարյանը հայտարարեց, որ չի էլ պատրաստվում սեթևեթել և ուղիղ ասում է, որ իրենց օրենսդրական նախաձեռնության նպատակը հենց «Շողակաթ» ալիքը փակելն է։ Իշխանական պատգամավորը պնդում էր, թե պետական միջոցները կարելի է ավելի ռացիոնալ ծախսել։ Բայց եթե դու՝ որպես իշխանություն, հրաժարվում ես ֆինանսավորել սեփական ազգային մշակույթը, ապա ո՞վ պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը…
Կարճ ասած, սա եղկելի արշավ է ամեն ազգայինի, հայկականի և հոգևորի դեմ։ Դատապարտում եմ այս վարքը և վստահեցնում, որ իշխանափոխությունից հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը և վերականգնելու ենք մեր ազգային ու հոգևոր-մշակութային կյանքին հասցված բոլոր վնասները։
Հիշեցնեմ, որ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։
Կարդացեք նաև
«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից», – նշված է նախագծում, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։
Հանրային հեռարձակողներն են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։
Ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է մեր ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին, հետևողականորեն ոչնչացվում է։
Իհարկե, կարելի է ասել, թե դա եկամուտ չի ապահովում, ուստի հարկ չկա այդ ոլորտներում պետական ներդրումներ անել»։
Հիշեցի ‘ամբողջ տարին գագաթին ձյուն ա, բա մեզ պետք ա՞’
Մյուս ազգերը տասնամյակների ըթացքում սովորում են ձևեր, զարգացնում բարդ գործիքներ, որ իրենց պահեն ձյունով պատած գագաթը: Ու մի օր գագաթը բարիք է բերում:
Նույն կերպ ծով կամ օվկիանոս ունեցող ազգերը սովորեցին նավարկել, ու շուտով դարձան հզոր նավատորմերի տեր: Հետը զարգացան, ճանաչեցին միմյանց որպես ազգ, ոգևորվեցին, ստեղծեցին հոգևոր հարստություն ծովին, օվկիանոսին առնչվող…
նիկոլը կասեր. ‘Ամեն կողմից ջուր ա, բա մեզ պետք ա՞. ամբողջ օրը չըփ հա չըփ’: