Շիրակի մարզպետի աշխատակազմին, որն ակնհայտորեն ծանր է տարել ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսնու եւ ընտանիքի համայնքի շահերին վնասող գործողությունների լուսաբանումը Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում, տեղեկացնում եք`
1․ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունների ներքո է գտնվում հակաօրինականությունները հայտնաբերելը, այդ մասին իրազեկելը եւ լուսաբանելը։
- Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը որեւէ մեկի անձնական էջը չէ ,ինչը տեսանելի է բոլորին։
- Շիրակի մարզպետի աշխատակազմը, որը վերածվել է կուսակցական օթեւանի՝ իշխող ուժի ներկայացուցիչների համար, թող զբաղվի իր ուղիղ պարտականություններով եւ չփորձի հիմա էլ տեղեկատվական ստրկատեր դառնալ։
4.Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ծառայում է Գյումրիին, քաղաքապետարանի եւ ավագանու գործունեությունը հանրությանը ներկայացնելուն։
Եթե Շիրակի մարզպետի աշխատակազմին ցավ է պատճառել Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվող նյութերի բովանդակությունը,
Կարդացեք նաև
ապա անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ՀՀ ՏԻՄ օրենքը, սերտել այն կարգավորումները, որոնք ներառված են օրենքում։
Եվ վերջինը. Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջը բոլոր գյումրեցիների ,Գյումրիի քաղաքապետի,
ավագանու բոլոր խմբակցությունների տեղեկատվական հարթակն է։
Իսկ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը պարտավոր է պատասխանել, թե որ իրավական հիմքով է կազմել եւ տարածել այդ հայտարարությունը, ով է պատվիրատուն եւ որքան է դա արժեցել։
Գյումրու քաղաքապետարան